ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռեպլիկ

Ռեպլիկ
23.09.2024 | 06:57

Բոլոր նրանք, ովքեր կարդացել են ֆրանսիացի գրող Ռաբլեի «Գարգանտուա և Պանտագրուել» երկը, կհիշեն, թե ինչպես խորամանկ Պանուրգը պատժեց վաճառական Դենդենոնին, որը նույն նավով իր ոչխարներն էր տեղափոխում:

Վաճառականը Պանուրգի հոգուն հասցրել էր: Նա էլ վրեժ լուծելու համար ագահ վաճառականից գնեց ոչխարների առաջնորդին և գցեց ծովը, որին հետևեցին նավում գտնվող բոլոր ոչխարները և խեղդվեցին ծովում: Այստեղից և առաջնորդին կուրորեն հետևելու մոլությունը սովորաբար որակում են «պանուրգյան հոտ» արտահայտությամբ: Այս բարդույթը սովորաբար ի հայտ է գալիս հասարակական կարծիքի ձևավորման ժամանակ:

Ակնառու է, որ խոսքի ազատության արևմտյան մոդելը մեր իրականության մեջ իրավունք շնորհեց համարժեք հոգեբանությամբ դրսևորվող ոչ ռացիոնալ և ոչ օգտակար մի իրողության, այն է՝ խիստ մասնագիտական քննություն պահանջող խնդիրներին հանրությանը մասնակից դարձնելու շռայլությունը, որի «բարեհոգի» թույլտվությամբ անգամ խիստ մասնագիտական խնդիրների քնննությունը աննկատ, անակնկալ տեղափոխում է նաև հասարակական կարծիքի ոլորտ: Խնդրի քնննության մեջ մտավորապես անպատրաստ և պատասխանատվության զգացումից ազատված հանրության ներգրավումը տվյալ խնդրի լուծման առումով ոչ մի դրական արդյունք չի կարող տալ, բացի քաոտիկ, կիսագրագետ միջամտությունների առատությունից, որը իրականում ավելի է մեծացնում և ընդարձակում լուծման անորոշությունը: Հասարակական կարծիքը առհասարակ զուրկ է մասնագիտական խնդիրներ լուծելու մենաշնորհից:

Տեսանելի է, թե արդ քաղաքական, գիտական, մանկավարժական, մեթոդական, մասնավորապես դասագրքերում զետեղված նյութերին առնչվող խնդիրները ինչպես են հայտնվում ֆեյսբուքում, որոնց շուրջ ծավալվում է կարծիքների տարամիտություն, հավակնոտություն, սեփական եսը խնդրի քննության ոլորտ տեղափոխելու ինքնապանծացման բնազդային վարք, քննարկման մասնակցողի եսասիրական, բնազդային հաճույք ստանալու ենթագիտակցական տրվածություն:

Գաղտնիք չէ, որ կիսագրագիտությունը կառուցողական չէ, այլ ավերող և ապակողմնորոշող է: Ի սեր Աստծո, եթե մասնագետ չեք, թողե՛ք թող մասնագետները որոշեն և գնահատեն խնդիրը: Չմասնակցելով խնդրի լուծմանը, նման պարագայում դուք ավելի շատ կհարգեք ձեզ: Իսկ եթե բանավեճ հարուցող, առաջադրող ինչ-որ մեկը ջուր է պղտորել՝ ձուկ որսալու նպատակով, ապա առավել ևս հարգեք ձեր անձը և այն մի աղտոտեք ձուկ որսացողի կողմից պղղտորած ջրերում:

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2738

Մեկնաբանություններ